Իրավական 

Քննչական կոմիտեն երկու հոգու մեղադրանք է առաջադրվել՝ «Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՝ ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի Արմենակյան փողոցի մոտակայքում տեղի ունեցող բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ երկու անձ՝ արական և իգական սեռի, բռնություն են գործադրել «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի նկատմամբ՝ հարվածել վերջինիս գլխին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երևանի բնակիչներ՝ արական և իգական սեռի՝ ծնված 1999 և 1973թթ.:

Նույն շարքից