Բարի օր 

ՀՀ քաղաքացիներին «նվաստացնելու ռիտուալները» շարունակվում են. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

«Մենք շարունակում ենք ահազանգեր ստանալ վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիների նկատմամբ «նվաստացման ռիտուալներ» անցկացնելու մասին: Ես որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, իմ գործընկերների հետ հորդորում եմ Ձեզ զգաստացնող հորդորով հանդես գալ»,-այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում «2017 թ. պետ. բյուջեի կատարման մասին» նախնական քննարկման ժամանակ, դիմելով հիմնական զեկուցող ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանին, հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ասաց, թե հասկանում է, որ ԱԳ նախարարությունն ուղղղակի ազդեցություն չունի վիզաների կենտրոնների վրա, սակայն այն վերաբերմունքը, որը որոշ կենտրոններում ցուցաբերվում է, անընդունելի:

Պատգամավորի խոսքերով, քաղաքացիներին ստիպում են ժամերով սպասել, անհարգալից են խոսում, 90 անգամ ուղարկում են ինչ-որ թղթի ետևից, որը արդյունքում պարզվում է, որ պետք չէ: Դրա համար, Զոհրաբյանի կարծիքով, ԱԳՆ-ն պետք է զգաստացնող շրջաբերական ուղարկի այդ կենտրոններ, որպեսզի նրանք հասկանան, որ գործ ունեն ՀՀ քաղաքացիների հետ:
Փոխնախարարն իր հերթին հույս հայտնեց, որ պատգամավորի հորդորը տեղ կհասնի:

 

 

Նույն շարքից