Իրավական 

Սասնա ծռերի գործով անցնող ևս մեկ քաղաքացի ազատ արձակվեց

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ որոշում կայացրեց փոխել Սասնա ծռեր խմբի գործով անցնող Մանվել Աթոյանի խափանման միջոցը՝ բավարարելով ներկայացված միջնորդությունը:

Դատավճռի համաձայն Աթոյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը փոխել էր նաև գործով անցնող Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը:

 

Նույն շարքից