Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի նախագահին՝ առաջակելով իրենց անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա հետ միասին ձերբակալված 4 անձի: