Մոսկվայի քաղաքային դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Էմիլյա Հիլին: Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ նախկին պատգամավորը գտնվում է ԱՄՆ-ում: Եղիազարյանի համար նաև 700 հազար ռուբլի տուգանք է սահմանվել:
Դատարանի վճռով Աշոտ Եղիազարյանի եղբայրը՝ Արտյոմ Եղիազարյանը, կրկին հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման և 600 հազար ռուբլի տուգանքով:
Դատարանը նաև հրաժարվել է հանել կալանքը, որը դրվել է Եղիազարյանների ունեցվածքի վրա:
Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է խարդախության մեջ: