Իրավական 

Իրավունքի ինքնապաշտպանությունը լեգիտիմ է, երբ իրավունքների պաշտպանության իրավական միջոցները չեն գործում. Նախարարը՝ ԵՊՀ-ի խնդրի մասին

«Բողոքի այն ակցիաները, որոնք իրականացվում են կամ իրականացվել են, ես որակեցի որպես իրավունքի ինքնապաշտպանություն, սակայն իրավունքի ինքնապաշտպանությունը պետք է հետևի բոլոր միջոցների սպառմանը: Հայաստանում կան իրավունքների պաշտպանության իրավական միջոցներ: Եթե դրանք չեն աշխատում, միայն դրանից հետո է իրավունքի ինքնապաշտպանությունը դառնում լեգիտիմ»,-այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ԵՊՀ-ում սկսված պայքարի մասին:

Նախարարի խոսքերով, մյուս կողմից, եթե ԲՈՒՀ-ն ապակուսակցականացվում է, դա չի կարող դիտվել որպես քաղաքական հետապնդում. «ԲՈՒՀ-ը չպետք է լինի կուսակցական, չեզոք դիրքի բերելը չի կարող դիտվել որպես քաղաքական հետապնդում»:

 

Նույն շարքից