Այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականի ձերբակալությունից հետո պատգամավորի հայտարարության մասին, որում նա խոսել էր քաղաքական հետապնդումների և վենդետայի մասին, նշեց, որ այս մասով գնահատականը կտան իրավապահները:
Միևնույն ժամանակ նախարարն իրավապահ մարմիններին կոչ արեց պահպանել անմեղության կանխավարկածը և անձանց իրավունքները, որոնք երաշխավորված են արդար դատաքննության իրավունքով: