Իրավական 

Մասիսի քաղաքապետի հետ նույն գործով անցնող երկու քաղաքացու ազատ են արձակել

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի  խորհրդական  Սոնա Տռուզյանը:

«Դատարանը 3 մեղադրյալ` Գևորգ Համաբարձումյանի, Սարգիս Սահակյանի և Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննարկել է երեկ, որոնցից Գևորգ Համբարձումյանի և  Սարգիս Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել  ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց Տռուզյանը:

Նրա խոսքով` Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունների քննարկումը հետաձգվել է և քննարկվելու է հունիսի 2-ին:

Նույն շարքից