«Ես վստահորեն հայտարարում եմ, որ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ» ,-այսօր՝ հունիսի 4-ն, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Օսիպյանը նշեց, որ ոստիկանական որոշ ստորաբաժանումներում, որոնք հիմնականում քաղաքացիների հետ են առնչվում, կոռուպցիոն դրսևորումներ եղել են, սակայն դա համատարած բնույթ չի կրել: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՃՈ աշխատակիցներին:
Ոստիկանապետը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր խախտում կանեն, կպատվեն՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և կոչումից:
Հարցին, թե երբ կարելի է սպասել բացահայտումներին, Օսիպյանն ասաց՝ երբ խախտումները լինեն: