Իրավական 

Կան արդյո՞ք տեսանյութեր, որոնք ապացուցում են Մասիսի քաղաքապետի մեղքը. Պարզաբանում է ոստիկանապետը

Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կասի այն մասին, որ դատարանը որոշեց կալանք չկիրառել Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի նկատմամբ, ովքեր մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, նշեց, որ ոստիկաննությունն ու քննչական մարմիններն արել են իրենց գործը, իսկ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են դատարանները, քանի որ դատարանն է այդպես որոշել, պետք է հարցն ուղղել նրանց:
Հարցին, թե ոստիկանությունն ունի արդյո՞ք տեսանյութեր, որոնք կապացուցեն քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների մեղավորությունը, Օսիպյանն ասաց, որ երևի թե բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմինը նման որոշում է կայացրել, իսկ մնացած հարցերը, Ոստիկանապետի խոսքերով, պետք է ուղղել դատարանին։

 

Նույն շարքից