Իրավական 

Ոստիկանների աշխատավարձը կբարձրանա. Օսիպյան

Ոստիկանների թվի կրճատում է լինելու: Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ հավելելով նաև, որ ոստիկանների աշխատավարձը բարձրանալու է:

Ոստիկանապետը համաձայն չէ մտքի հետ, որ Հայաստանը ոստիկանապետութուն է: Նրա խոսքերով, կան եվրոպական մի շարք երկրներ, որտեղ համեմատության կարգով ոստիկանների թիվը գերազանցում է Հայաստանում ոստիկանների թվին:

Հարցին, թե ինչ թվի մասին է խոսքը, որքանով է ոստիկանությունը կրճատվելու, Օսիպյանը նշեց, որ դա իր քմահաճույքի հարցը չէ, դա որոշելու է ստեղծվող հատուկ հանձնաժողովը:

Ինչ վերաբերում է հարցին, թե նոր սարքավորումներ Ոստիկանությունը ստանալու է արդյո՞ք ցույցեր ցրելու համար, Ոստիկանապետն ասաց, որ խաղաղ բնույթի հավաքները երբևիցե չեն ցրվում, իսկ եթե կան քրեորեն պատժելի արարքներ, ոստիկանության միջամտություն անկասկած կլինի:

 

Նույն շարքից