Իրավական 

ԱԱԾ տնօրենը վստահեցնում է, որ քաղաքացիներին գաղտնալսելու են բացառապես դատարանի որոշմամբ

Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում ՀՀ 2017թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, հայտարարեց, որ տարիներ շարունակ իրենց՝ բոլորի հեռախոսները գաղտնալսվել են և դա արվել է առանց իրավական հիմքի. «Քաղաքական զրույցներից մինչև կենցաղային անձնական զրույցներ գաղտնալսվել են ու ինչ-որ կերպ, ինչ-որ տեղ հրապարակվել»:
Դիմելով ԱԱԾ տնօրենին՝ տիկին Զոհրաբյանը ցանկացավ իմանալ արդյո՞ք առանց իրավական հիմքի մարդկանց գաղտնալսելու ավանդույթը շարունավելու, թե վերջ է դրվելու դրան:

Վանեցյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, թե նման բան եղել է, միայն հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում, գաղտնալսումները, ձայնագրություններն իրականացվելու են դատարանների որոշումներով. «Այլ կերպ հնարավոր չէ, որ լինի: Ես դա հավաստիացնում եմ՝ որպես ԱԱԾ տնօրեն»:

Նույն շարքից