Իրավական 

Մարտի 1-ի դեպքերով քննություն է լինելու. ԱԱԾ տնօրեն

Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե մարտի 1-ին Ազգային անվտանգության դերը բացահայտվելու է արդյո՞ք, նշեց, որ մարտի 1-ի դեպքերով քննություն է իրականացվելու, և դա չի արվելու ԱԱԾ-ի կողմից:
Վանեցյանը նշեց, որ չի կարող ասել՝ իր ղեկավարած գերատեսչությունն այդ օրերին դեր ունեցել է, թե՝ ոչ. «Մարտի 1-ի հետ կապված չգիտեմ կլինի դա առանձին քննություն, կլինի հանձնաժողովը, չգիտեմ ֆորմատն ինչպիսին կլինի, ինչ եզրահանգում կլինի, կտեսնենք»:

 

Նույն շարքից