Բարի օր 

Նախարարն այն մասին, թե ինչու են ետ կանչել Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը

analitik.am

Այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանում  2017-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, ցանկացավ իմանալ, թե ինչ է լինելու Ռազմահայրենասիրկական դաստիարակության հայեցակարգի ճակատագիրը, որը ետ է կանչվել: Պատգամավորը մասնավորապես ցանկացավ իմանալ, այն առհասարակ ետ է կանչվե՞լ, թե ետ է կանչվել լավացնելու համար:
Հարությունյանը նշեց, որ հայեցակարգի մասով եղել են բազմաթիվ դժգոհություններ, քննադատություններ, դրա համար էլ այն ետ է կանչվել քննարկելու համար. «Բայց ես Ձեզ ասեմ, որ նույն ռազմահայրենասիրական դաստիարակությանը տասնյակ միլիոնավոր դրամներ են հատկացվում բյուջեից, որի տակ չկա դրված ծրագիր»:

Հարությունյանը, պատասխանեց նաև հարցին՝ արդյո՞ք ԵՊՀ դասախոսների ազատման մասին որոշում կայացվել է համաժողովրդական շարժմանը մասնակցելու համար՝ նշելով, թե տեղեկությունների ունի, որ ապրիլի 23-ին իր ազատման հրամանագիրն է ստորագրվել, սակայն հենց 23-ին տեղի ունեցան հայտնի լուրջ քաղաքական փոփոխությունները:

Նախարարը նշեց, որ գիտի ԵՊՀ-ից մեկ ազատման մասին, որտեղ սակայն վեճ կա՝ ազատվողը պնդում է, որ քաղաքական հայացքների համար է հեռացվել, իսկ ազատողը պնդում է, որ տվյալ անձնավորությունը պետք է ազատվեր, սակայն խնդրել էր որոշ ժամանակ մնալ. «Հարցը կուսումնասիրենք»:

 

Նույն շարքից