Դատախազը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով անցնող Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու համար:
Ավելի վաղ դատարանը մերժել էր Օհանյանին նկատմամբ վերոնշյալ խափանման միջոցն ընտրելու առաջին միջնորդությունը:
Հիշեցնենք, որ գործով անցնում է նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ: Նրա նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց չընտրվեց: