Իրավական 

Դատարանը կրկին մերժեց Մասիսի քաղաքապետի տեղակալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժեց Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտպան Զորայր Հարությունյանը:

«Միջնորդությունը ներկայացվել էր երեկ երեկոյան:  Նիստը գումարվեց 23:00-ի կողմերը և շարունակվեց մինչև ուշ գիշեր: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան 10:00-ին  հրապարակվեց որոշումը: Դատարանը մերժեց միջնորդությունը` հիմնավոր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ»,- ասաց Հարությունյանը:

Նույն շարքից