2016-ի հուլիսի 19-ին Սարի թաղում ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանն ազատ է արձակվել կալանքից:
Այս մասին Analitik.am-ին հայտնեց Սարգիս Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ դատարանին միջնորդել է փոխել խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Նշենք, որ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: