Իրավական 

Թմրանյութ՝ Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը, որի ներքևի հատվածում՝ պոլիէթիլենային պարկի և ստվարաթղթի արանքում, հայտնաբերել և առգրավել են կանաչ տոպրակով փաթեթավորված, սպիտակ, կասկածելի փոշենման զանգված՝ ընդհանուրը 0.5 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Նույն շարքից