Իրավական 

Արցախում ԱԱԾ նախկին պետի որդու մասնակցությամբ դեպքով ևս երեկ մարդու է մեղադրանք առաջադրվել

analitik.am

Ի լրումն  <Առաջադրվել է մեղադրանք և ընտրվել խափանման միջոց> վերտառությամբ հաղորդագրության.

Նախաքննության ընթացքում Ալբերտ Ավետիսյանին 07.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:  Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:

Նույն օրը Մհեր Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի  3-րդ մասի  1-ին,  2-րդ և 3-րդ կետերով:  Վերջինիս  նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հաշվի առնելով նրա` ստացիոնար բուժման մեջ գտնվելու հանգամանքը:

Դարձյալ նույն օրը, նախաքննության մարմնի կողմից Դավիթ Հարությունյանին մեղադրանք է  առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից