Իրավական 

ԱԱԾ-ն գրավոր բացատրություն է պահանջել ՊԵԿ նախագահից

analitik.am

«Մաշադյանին ԱԱԾ-ն կանչել է հարցաքննության, ինչը բնական գործընթաց է, որովհետև պետական պաշտոնյան մամուլում որոշակի տեղեկատվություն է հայտնել և տվել բացատրություն»,-այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին հարցաքննության կանչելու մասին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Անանյանը նշեց, որ ինքն էլ մամուլի հետ զրույցի ժամանակ Նորֆոլկի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել, ինչից հետո ԱԱԾ-ն  գրավոր դիմել է իրեն՝ խնդրելով որոշակի պարզաբանումներ, ինչն ինքն անելու է այսօր:

 

Նույն շարքից