Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ որոշում կայացրեց ազատ արձակել Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Մանուկյանին՝ փոխելով վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանքը և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը:
Նշենք, որ Մանուկյանի ազատության համար երաշավորագիր էին ներկայացրել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Ալեն Սիմոնյանը և Ծառուկյան դաշինքից 7 պատգամավոր: ԵԼՔ պատգամավորները, որոնք նաև 500 հազարական դրամ գրավ վճարեցին, մասնակցեցին դատական նիստին և իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկանալուց հետո ասացին, որ երաշխավորում են Մանուկյանի համար:
Մեղադրող կողմը դեմ չէր միջնորդության բավարարմանը: