Սարի թաղի գործով ամբաստանյալներ Հարություն Թորոսյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում միջնորդեց իր պաշտպանյալներ Հարություն Թորոսյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոցը փոխել:
Դատավոր Դանիբեկյանը բավարարեց նաև Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և Հրայր Իսախանյանի խափանման միջոցը կալանավորումից փոխեց ստորագրությամբ չհեռանալու մասին:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ Հարություն Թորոսյանի և Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ չի առարկում, իսկ Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը դեմ է, քանի որ վերջինս դատվածություն ունի:
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդույթյունը և Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոց կալանքը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու մասին: Անդրանիկ Քյոսեյանի կալանքը փոխարինվեց գրավով՝ 700 000 ՀՀ դրամի չափով: