Իրավական 

Հարթաշուրթով հարվածել է գլխին և վերցրել ժամացույցը

analitik.am

Հունիսի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բաժին են հրավիրել 1965 թ. ծնված Ալեքսանդր Կ.-ին:
Պարզվել է, որ մայիսին Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում Ալեքսանդր Կ.-ի ծանոթ Լեռնիկը հարթաշուրթով հարվածել է Ալեքսանդր Կ.-ի գլխին, սեղմել ձեռքը, ապտակել, ինչի պատճառով վերջինս իր կամքով ձեռքի ժամացույցը տվել է Լեռնիկին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լեռնիկը 1958 թ. ծնված Լեռնիկ Շ.-ն է, որը հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, բերման է ենթարկվել բաժին: Նրա խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է Ալեքսանդր Կ.-ից վերցված ժամացույցը:
Նշանակվել է ԴԲՓ:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից