Այսօր՝ հունիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեֆիլյանի ազատության համար երաշխավորագիր են ներկայացրել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները, իսկ Սաֆարյանի և Պողոսյանի համար երաշխավորագիր ներկայացվել էր դեռ անցած շաբաթ:
Խորհրդակցական սենյակ գնալուց և վերադառնալուց հետո դատարանը հայտարարեց, որ միջնորդությունների մասով որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին, երբ տեղի կունենա հաջորդ նիստը:
Ավելի ուշ Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, նշեց, թե այսօրվա դատական նիստից եզրահանգման եկավ, որ ամենայն հավանականությամբ զարգացումները կընթանան ի օգուտ Սեֆիլյանի և մյուսների: