Իրավական 

Ուզեն-չուզեն ազատ են արձակելու. Սեֆիլյանը վստահ է, որ ազատ է արձակվելու

Ուզեն-չուզեն ազատ են արձակելու: Այսօր՝ հունիսի 11-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստից հետո հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է լինելու, եթե դատարանն արդարացնող դատավճիռ չկայացնի:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Սեֆիլյանին և  գործով անցնող մյուս ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատարանն այս մասով, ինչպես նաև Սեֆիլյանի մեղադրանքը մեղմացնելու մասով վճիռը հրապարակելու է հունիսի 13-ին:

Հիշեցնենք, նաև, որ Սեֆիլյանն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 10,5 տարվա ազտազրկման:

 

 

Նույն շարքից