Բարի օր Իրավական 

Նոր նշանակում՝ ԱԱԾ-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ նշանակելու և մեկ տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք Նախագահի պաշտոնական կայքից՝ Արամ Հակոբյանն ու Արզուման Հարությունյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ, իսկ Վրեժ Արզումանյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ու ծառայությունից:

Նախագահի ստորագրած հրամանագրերում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Արամ Հակոբյանին նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:

 

 

Նույն շարքից