Բարի օր Իրավական 

ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Կարեն Ստեփանյանին

analitik.am

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով ռուսական Սովֆրախտ ընկերության 5 աշխատակցի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին:

Ռուսաստանցիներ Իվան Օկորոկովի, Իլյա Լոգինովի, Կարեն Ստեփանյանի, Ալեքսեյ Կոնկովի և Լյուդմիլա Շմելկովայի նկատմամբ մեղադրանք առաջադրվել է Կոլումբիայի շրջանի դատարանի կողմից: Նրանք մեղադրվում են Սիրիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն անտեսելու, Սիրիա ավիացիոն վառելիք և գումար տեղափոխելու մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ այս մեղադրանքը դեռ պետք է հաստատվի դատարանի կողմից, իսկ եթե դա տեղի ունենա, ռուսաստանցիներին մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում:

 

Նույն շարքից