Իրավական 

Սոչիից Երևան ժամանելուց հետո տեղափոխվել է բաժին

analitik.am

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 18.00-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1996 թ. ծնված Գոռ Հ.-ն, որը 2017թ. մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 238 հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 3-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նույն շարքից