Գլխավոր Իրավական 

Ստուգումները քաղաքապետարանի աշխատակազմում չեն. Ինչ գործողություններ է իրականացնում ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանում

analitik.am

«Ըստ շրջանառվող տեղեկատվության, ինչի մասին ես ևս տեղեկացել եմ լրահոսից, նշված գործողություններն իրականացվում են «Երևան» հիմնադրամում, այլ ոչ թե քաղաքապետարանի աշխատակազմում»,-այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Գևորգյանը նշեց նաև, որ վերոնշյալ հիմնադրամն առանձին կազմակերպություն է, որը չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում:

 

Նույն շարքից