Բարի օր Իրավական 

Ժիրայր Սեֆիլյանը և մյուսներն ազատ արձակվեցին

analitik.am

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ,  Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ կայացրեց հետևյալ որոշումները՝

Հրայր Թոփչյանին երկու տարի ժամկետով և անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, Գալուստ Գրիգորյանին ազատազրկեց 2 տարի ժամկետով և ազատել կալանքից, Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ սահմանել երկու տարի և կալանքից ազատ արձակել,Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի ժամկետով և կալանքից ազատ արձակել։ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով և նրան ազատ արձակել կալանքից։

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ  վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 5ամիս 2 օր ժամկետով։  Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց կալանքից։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ ՝  վերաքննիչ բողոքի քննությունից հետո մեղադրող Պետրոս Պետրոսյանը, նշեց մի շարք մեղմացնող հանգամանքներ և ասաց, որ միջնորդում է Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գալուստ Գրիգորյանին 3,6-ի փոխարեն դատապարտել 3 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել։ Մնացած ամբաստանյալների մասով մեղադրող դատախազը որևէ բան չասաց:

Նույն շարքից