Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Սասնա ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանն ազատ արձակվեց: Նազարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվեց:
Հավելենք, որ Սասնա ծռեր խմբի անդամի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություն են ներկայացրել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: