Բարի օր Իրավական 

Կներվեն նաև ջավախահայ վարորդների տուգանքները

analitik.am

Այսօր՝ հունիսի 13-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, խոսելով տեսանկարահանող սարքերի ֆիքսած խախտումների մասով վարչական տուգանքները ներելու մասին, նշեց, որ նման խնդրի առաջ կանգնել են նաև Վրաստանի հայ քաղաքացիները, մասնավորապես՝ Ջավախքի բնակիչները, ովքեր վրացական համարներով ՀՀ-ում երթևեկելու ընթացքում խախտումներ են թույլ տվել: Պատգամավորը ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք համաներման մասին որոշումը տարածվում է վերջիններիս վրա, թե՝ ոչ:

Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ վարչական իրավախախտումների համահաներման մասին նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում և շուտով կներկայացվի ԱԺ-ին. «Որոշումը տարածվելու է բոլորի վրա՝ անկախ քաղաքացիությունից, ազգությունից: Բոլորը, ովքեր ունեն վարչական իրավախախտումներ, նրանց վրա դա կտարածվի: Ժամկետների հետ կապված որևէ բան չեմ ասի, քանի որ այդ մասով պետք է քննարկում լինի և քաղաքական որոշում կայացվի»:

Զեյնալյանը նշեց, որ որոշումը տարածվում է նաև ջավախահայերի վրա:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ համաներումը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցված խախտումների վրա:

Նույն շարքից