Իրավական 

Դատարանը զգուշացրեց, որ կարող է փոխել Կարո Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոցը

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը: Այսօր՝ հունիսի 14-ին, դատական նիստի ժամանակ, դատավոր Արտուշ Գաբրիելյանը, դիմելով Կարո Եղնուկյանին, զգուշացրեց, որ այսուհետ պետք չէ ուշանալ նիստերից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվեց և նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

Գաբրիելյանը նշեց, որ օրենք գոյություն ունի, որը պետք է պահպանել՝ հավելելով, որ ևս մեկ անգամ դատական նիստից ուշանալու դեպքում դատարանը ստիպված է լինելու Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել. «Բոլորդ էլ հասուն մարդիկ եք, հասկանում եք, որ պետք է  կարգուկանոնը պահպանեք»:

Դատավորը նաև նշեց, որ ազատության մեջ գտնվողները պարտավոր են դատական նիստին ներկայանալ 25-20 րոպե շուտ, որպեսզի դատական նիստերը չձգձվեն:

Դատարանը քննարկում է խմբի անդամ Արթուր Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

 

Նույն շարքից