Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ որոշեց ազատ արձակել Սասնա ծռեր խմբի անդամ Արթուր Մելքոնյանին:
Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվեց ստորագրությամբ չբացակայելու պայմանով:
Խմբի անդամն ազատ արձակվեց առանց գրավի կամ երաշխավորության: