Իրավական 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Հովհաննես Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտավորությունները»,- ասվում  է երաշխավորության տեքստում:

Նույն շարքից