Իրավական 

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը  խոչընդոտելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մեղադրական դատավճիռ է  կայացվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական  օրինական գործունեության խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:

Այս մասին Analitik.am_ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2018թ. ապրիլի 21-ին Արտաշատ քաղաքի ճանապարհին կատարվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով տեսանկարահանում կատարելու  ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական  գործունեությունը բռնության կիրառմամբ խոչընդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների  հրապարակումները և ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը ՀՀ գլխավոր  դատախազության կողմից անմիջապես ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ  քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը  լուծելու նպատակով:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է  քրեական գործ և ընունվել վարույթ, Արուս Հակոբյանը ճանաչվել է տուժող:  Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և  դատավարչական այլ միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական  տվյալներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 21-ին ժամը 15-ի  սահմաններում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը գտնվել է  Երասխ-Երևան մայրուղու Արտաշատ քաղաքի հատվածում և որպես լրագրող   լուսաբանել է տեղի ունեցող իրադարձությունները: Երբ նա մոտեցել է այդ  տարածքում գտնվող քաղաքացի Ա. Ղ.-ին, վերջինս, չցանկանալով որպեսզի իրեն  նկարահանեն, ձեռքով հարվածել է իր մասնագիտական գործունեությունն  իրականացնող լրագրողի տեսախցիկին, այնուհետև ձեռքով մեկ անգամ հարվածել է
վերջինիս դեմքին՝ նրան պատճառել ֆիզիկական ցավ, ինչով խոչընդոտվել է  լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ապրիլի 30-ին կատարած հանցագորության համար Ա.Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք  ՀՀ քր. օր-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս առաջադրված մեղադրանքում  իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, որ զղջում է կատարվածի համար:

Մայիսի 24-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով  մեղադրական եզրակացություն և գործի հետ միասն ուղարկվել Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տուժող Ա. Հակոբյանը դիմում է ներկայացրել դատարան որ Ա. Ղ.-ի նկամամբ  բողոք, պահանջ չունի: Լրագրողը և նրա ներկայացուցիչը չեն առարկել դատական  քնության արագացված կարգ կիրառելու դեմ: Արդյունքում դատարանի կողմից  քրեական գործն ընդունվել է վարույթ և կիրառվել դատական քննության արագացված  կարգ:

Հունիսի 12-ին դատարանի դատավճռով Ա. Ղ.-ն դատապարտվել է տուգանքի`  Հայաստանի Հանրապետությունում սահմանված նավազագույն աշխատավարձի  երկուհարյուր հիսունհազարապատկի` 250.000 ՀՀ դրամի չափով:

 

Նույն շարքից