Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Հովհաննես Հարությունյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր կալանքի փոփոխությունը պայմանավորում է իրադրության փոփոխության հետ, շատ հուզված է, չի հավատում մինչև հիմա: Այն հարցին, թե ինչ ունի ասելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին, Հովհաննեսը պատասխանեց. «Շատ ցավում ենք մենք, ուզում ենք իմանալ իրական մեղավորների անունները, շատ կարևոր ա մեզ համար» :
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: