Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ սահմանվել է ՀՀ դատախազության աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 629 հաստիք, նախկին 673 հաստիքի փոխարեն:
Նկատի ունենալով վերոգրյալը, 2018 թվականի հունիսի 18-ին հայտարարված Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության առաջին կարգի մասնագետի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Երևանի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթները չեն կայանալու: