Իրավական 

Անի Մխիթարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր (կենսագրություն)

Անի Մխիթարյանը նախագահի հրամանով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի ԲԴԽ-14-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Անի Մխիթարյանի կենսագրությունը.

Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։

2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

Նույն շարքից