«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը սպասում է կալանքի մասով վճռի կայացմանը։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ գործում ներգրավվածությանը՝ նա ասաց, որ քաղաքապետարանը կապ չունի, ուղղակի ներգրավված է այս գործի հետ կապված խոսակցություններում։
Այս պահին սպասում են վճռի կայացմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Երևան» հիմնադրամի նախագահ Աշոտ Ղազարյանի խափանման միջոց կալանքի միջնորդության դատական նիստը։
Դատարանի մոտ հավաքված Աշոտ Ղազարյանի բարեկամները մեզ հետ զրույցում ասել էին, որ Աշոտ Ղազարյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ իրեն անհիմն ձերբակալելու համար։
Նրանք նաև նշեցին, որ այն, ինչ Աշոտ Ղազարյանի և «Երևան» հիմնադրամի նկատմամբ արվում է, ապօրինություն է։ Հարազատների խոսքերով, այդ «մասկի շոու»-ի կարիքը չէր լինի, եթե իրականում հանցանք տեղի ունեցած լիներ։