Իրավական 

Գեներալ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ գրասենյակից հեռացել է ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ

analitik.am

ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակից ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Նրա հետ է եղել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Tert.am-ը հայտնում է, որ իրենց թղթակիցը տեսել է, թե ինչպես է գեներալը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ լքում տարածքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակը, անդրադառնալով հարցին, թե ո՞ւր են ԱԱԾ աշխատակիցները տարել Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին, նշել է, որ այս պահին ոչինչ չի կարող ասել: «Օրվա ընթացքում մենք հայտարարություն կտարածենք և պարզաբանում կտանք»,- ասել է Գալստյանը:

Նույն շարքից