Իրավական 

Ինչ ճակատագիր է սպասվում Մանվել Գրիգորյանի արսենալին. ԱԱԾ տնօրեն

analitik.am

ԱԱԾ-ն իր անելիքներն արել է, օպերատիվ մասով, եթե ինչ-որ խնդիրներ կլինեն, մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը: Այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե կան արդյո՞ք այլ անձինք, ում անունները շրջանառվում են Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմության մեջ, Վանեցյանը նշեց, որ քննություն է ընթանում, կլինեն հարցաքննություններ, բոլոր քայլերը կարվեն և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, այլ բաներ հիմա բացահայտել պետք չէ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե հնարավոր է արդյո՞ք, որ ԱԱԾ նախկին ղեկավարությունը բացթողումներ ունի այս հարցում, ծառայության ղեկավարը հայտարարեց, որ ենթադրություններով չի խոսում, խոսում է միայն փաստերով:

Հարցին, թե այլ պաշտոնյաների տանը ևս ԱԱԾ-ն լինելո՞ւ է, Վանեցյանը նշեց, որ ծառայությունը ռեպրեսիվ մարմին չէ, իսկ այլ անձանց տանը չի լինելու, եթե չլինեն դրա համար հստակ, ստույգ տվյալներ, իսկ եթե նման տվյալներ լինեն, նույն վերաբերմունքին կարժանան բոլորը՝ անկախ պաշտոնից. «Մենք երբևիցե ինչ-որ տեղ ձևական չենք գնում»:

Մանվել Գրիգորյանի զենքի մասով Վանեցյանն ասաց, որ քննությունը կլինի, ու դատարանը կորոշի ինչպիսին կլինի այդ զենքի ճակատագիրը:

Անդրադառնալով Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո)՝ Վանեցյանն ասաց, որ վերջինիս մոտից ևս զենք է հայտնաբերվել, նա ձերբակալված է, կալանավորման հարցը կորոշի դատարանը:

 

 

 

 

Նույն շարքից