Բարի օր Իրավական 

Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել. Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

analitik.am

Անչափահաս, 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով։

Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Արարատի մարզի  դատախազությունում հարուցվել  է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Հ.Հարությունյանին հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել էին որոնողական աշխատանքներ։

Նշենք, որ ոստիկանության որոնողական աշխատանքներին միացել էին նաև կամավորներ, փրկարարներ, քաղաքացիներ։

 

Նույն շարքից