Բարի օր Իրավական 

Չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանի կինն էլ կձերբակալվի

analitik.am

Այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով  հարցին, թե կան արդյո՞ք մարդիկ, ովքեր Մանվել Գրիգոյանի հետ կապված գործի շրջանակներում կանչվելու են հարցաքննության, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ այս պահին որոշակի անձանց նկատմամբ կա հետապնդում. «Այս պահին մեր ձեռք բերված տվյալները վկայում են մեծաքանակ թվով մարդկանց ներգրավվածության մասին, այդ ուղղությամբ քննությունը շարունակվում է, և բացահայտված ցանկացած մասնակից իր արարքով արժանանալու է իրավական գնահատականի»:

Հարցին, թե գործի հետ ինչ առնչություն ունեն Մանվել Գրիգորյանի որդին ու կինը և հնարավոր է արդյո՞ք, որ գեներալի կինը ձերբկալվի, Դավթյանն ասաց, որ ձեռք բերված տվյալների համաձայն, Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների:

 

 

Նույն շարքից