Իրավական 

Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել

analitik.am

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ որևէ առնչություն չունի ԱԱԾ-ի հայտնաբերած ապրանքների հետ: Այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վերջինիս փաստաբան Կարեն Քամալյանը՝ հավելելով, թե պատգամավորի համար զարմանալի են այդ ապրանքների հայտնաբերումն իրեն պատկանող տարածքում:

Գրիգորյանը նաև նշել է, որ տարածքում, որտեղ հայտնաբերվել է սնունդը և մնացած ամեն ինչը, տարեկան լինում է մի քանի անգամ, իսկ բանալիներն իր մոտ չեն եղել:

Փաստաբանը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի հիվանդությունների մասին՝ հայտարարելով, որ վերջինս օնկոլոգիական հիվանդ է, ունի ինսուլինային կախվածություն և հարցաքննությունից հետո բժշկական օգնություն է ստացել:

Քամալյանը հիշեցրեց Հաց բերողի նախադեպը՝ նշելով, որ Գրիգորյանը բուժման կարիք ունի:

 

Նույն շարքից