Իրավական 

Քիմ Քարդաշյանը պահանջում է ազատ արձակել մի ամբողջ ընտանիքի սպանած բանտարկյալին

analitik.am

Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել 59-ամյա Կեվին Կուպերին, ով դատապարտված է ցմահ բանտարկության: Հայտնի է, որ Կեվին Կուպերը դատապարտված է չորս մարդու սպանություն կատարելու համար։ Սակայն, դատապարտյալի փաստաբան Դեյվիդ Ալեքսանդրը կարծում է, որ Կուպերն անմեղ է: Կուպերի փաստաբանը դիմել է Քիմ Քարդաշյանին, որպեսզի նա օգնի հասնել արդարադատության, ինչից հետո Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` ուղղված նախկին նահանգապետին, որպեսզի Կուպերին թույլատրվի ևս մեկ անգամ հանձնել ԴՆԹ  թեստ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել բանտային ռեֆորմներին և դատավճիռներին վերաբերող հարցեր, ինչպես նաև թմրանյութ պահելու համար ազատազրկման դատապարտված 62-ամյա կնոջը ներում շնորհելու հարցը, որից հետո Քիմին հաջողվել էր հասնել նրա ազատ արձակմանը:

Նույն շարքից