Իրավական 

Ստուգումներ՝ Երևանում հայտնի օրենքով գողերի տներում

analitik.am

Արդեն մի քանի օր է իրավապահները խուզարկություններ են անցկացնում քրեական հեղինակությունների և Երևանում բնակվող հայտնի օրենքով գողերի տներում:

Լրատվամիջոցների հետ զրույցում ոստիկանությունից չեն հերքել այդ խուզարկությունների փաստը՝ նշելով, որ առաջիկայում մանրամասն տեղեկություններ կհայտնվեն: ՀԺ-ի տեղեկություններով, այսօր առավոտյան իրավապահները եղել են Տույ անունով հայտնի Արթուր Ղազարյանի տանը:

Analitik.am-ի տեղեկություններով, քրեական հեղինակություններից շատերն այս օրերին փորձում են հնարավորինս քիչ երևալ հանրությանը՝ դուրս չեն գալիս տներից, կամ լքում են Երևանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի նկատմամբ:

Նույն շարքից