Իրավական 

29-ամյա երիտասարդը և 34-ամյա կինը հետախուզվում էին պատժի կրումից խուսափելու համար

analitik.am

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 20-ին՝ ժամը 08.10-ին, Օձուն գյուղի 17-րդ փողոցից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վաչե Բ-.ն, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի (Գողություն) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

***

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 20-ին՝ ժամը 14.06-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների կողմից Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սյուզաննա Թ.-ն, որը հունիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) պատժի կրումից խուսափելու համար:

Նույն շարքից