Բարի օր Իրավական 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Մանվել Գրիգորյանը խոշտանգման է ենթարկվում. Փաստաբան

analitik.am

Այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ այս քրեական գործի շրջանակներում պետք է բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ. «Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրված զազրելի արարքը, պետք է կրի իր արժանի պատիժը, սակայն մինչ այդ պետք է բացառել ցանկացած միջամտություն, որովհետև  նման պայմաններում կարող է խոսք լինել միայն ինքնադատաստանի մասին: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում: Պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, նրան վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին և կոչվում է անձի խոշտանգում»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ինքը՝ Մանվել Գրիգորյանը, շահագրգռված է, որպեսզի օբյեկտիվ քննություն լինի, որի ընթացքում բազմաթիվ հարցերի պատասխաններ կտրվի:

Նույն շարքից