Իրավական 

Սասնա ծռեր խմբի երկու անդամ այսօր կարող է ազատ արձակվել

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը:

Այսօր՝ հունիսի 22-ին, դատարանը կարող է ազատ արձակել խմբի ևս երկու անդամի՝ փոխելով նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Թաթուլ Թամրազյանին և Գևորգ Իրիցյանին:

Վերոնշյալ անձանց մասով անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը:

 

Նույն շարքից